|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի ընդառաջ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը մեկնարկում է հրապարակումների շարք, որը նվիրված է լինելու Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների, խորհրդանիշների և թանգարանների ոչնչացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությանը, տեղեկանում ենք Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի տարածած հայտարարությունից։
Այս նախաձեռնությունը կներառի փաստագրական նյութեր, ուսումնասիրություններ և վերլուծություններ՝ ներկայացնելով ադրբեջանական վանդալիզմի բոլոր արձանագրված դեպքերը՝ սկսած խորհրդային ժամանակաշրջանից մինչև մեր օրերը։
Առաջին հրապարակումը կլինի վաղը: