|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տասնյակից ավելի դատավորների դեմ կարգապահական վարույթ է սկսել: Սակայն նկատեք, որ նախարարությունը գաղտնի է պահում, թե վարույթները կոնկրետ ում դեմ են հարուցվել:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ նախարարի կողմից հարուցված վարույթներից երկու դատավորի գործը հասել է Բարձրագույն դատական խորհուրդ: Մեր տեղեկություններով՝ ԲԴԽ է ուղարկվել Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին և Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Խաչիկյանը չի ընդունում իրեն ներկայացվող մեղադրանքները: «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Փոխանակ խրախուսելու, ասելու՝ գիտես 65 տարեկան ես դառնում, շնորհակալություն ենք հայտնում քո ներդրման համար... ես ոչ մեկի օրոք աղաղակող որևէ բան չեմ ունեցել: Էլ ես չեմ դիմանում, էլ չի հերիքում գաղափարս»»,-գրում է թերթը: