կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-10 15:57
Տարածաշրջան

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման հանձնաժողովի ձևաչափի վերաբերյալ. Բայրամով

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման հանձնաժողովի ձևաչափի վերաբերյալ. Բայրամով

Բրյուսելում Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ ապրիլի 6-ին կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն այն էր, որ ստեղծվելու է սահմանների սահմանազատման հանձնաժողով։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցների ընթացքում Ադրբեջանն իր առաջարկներն է ներկայացրել հանձնաժողովի կազմի վերաբերյալ։

«Ադրբեջանի առաջարկն այն էր, որ հանձնաժողովը պետք է կազմակերպվի այլ ձևաչափով, այսինքն՝ այն անձը, որը կղեկավարի հանձնաժողովը, լինի փոխվարչապետի մակարդակով։ Անգամ առաջին հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը դա ըմբռնումով ընդունեց՝ ասելով, որ այս առաջարկը Հայաստանում քննարկելու համար ավելի շատ ժամանակ է պետք։ Այնուհետեւ հայկական կողմը հայտարարեց, որ այս առաջարկն իրենց համար ընդունելի է։ Կողմերի միջեւ կա պայմանավորվածություն հանձնաժողովի կազմի վերաբերյալ»,- ասաց նախարարը։