Փոխարժեքներ
23 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Արդեն բավական երկար ժամանակ է ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ են դիմում տարբեր քաղաքացիներ վերահաս վտանգի պատճառով՝ անդրադառնալով նրան, որ գործատուները սկսում են պահանջել, որ հոկտեմբերի 1-ից ներկայացնեն կա՛մ ՊՇՌ թեստի պատասխանը, կա՛մ էլ պատվաստումը հավաստող փաստաթուղթը՝ ըստ Yerkir.am-ի տեղեկացրեց ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի փաստաբան Քրիստինե Ավագյանը։
Գրասենյակից քաղաքացիներին տեղեկացրել են, որ աշխատանքային օրենսգրքի 108-րդ հոդվածով հստակ սահմանված են այն պայմանները, որոնց դեպքում կարող է գործատուն թույլ չտալ նրանց անցնել աշխատանքի․ փաստաբանը զգուշացրեց, որ նրանք ներկայանան աշխատանքի, տեղեկացնեն, որ պատրաստ են իրենց աշխատանքը կատարելու, դա կարող են կատարել գրավոր ձևով։
«Մնացած մասով նրանց որևիցե վտանգ պետք է չսպառնա, քանի որ հստակ ասվում են 3 պայմանները՝ ոգելից խմիչքի առկայությունը, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում, որ կարող են իրենց թույլ չտալ անցնել աշխատանքի։ Իսկ 65N հրամանը հրաման է՝ օրենք չէ, և որևիցե այլ օրենք չի սահմանում դեպքեր, որի դեպքում կարող են թույլ չտալ աշխատողին կատարել իր աշխատանքային պարտականությունները»,-ասաց Քրիստինե Ավագյանը։
Նա փաստեց, որ հակասություն կա Սահմանադրության 25-րդ հոդվածի 4-րդ մասի և նշված պարտադրանքի միջև, քանի որ դա պարզ գիտափորձ է, դեռևս ոչ մի տվյալ չկա որևիցե պատվաստանյութի արդյունքների մասին, և սա առնվազն մտածելու առիթ է տալիս։
«Գործատուների վրա ևս մեկ պարտականություն է դրված՝ սահմանել պատասխանատու անձ, ով պետք է գրանցամատյանները վարի թեստավորումների վերաբերյալ․ այստեղ ևս գործատուների պաշտպանության մեխանիզմները ամուր են, կարող են դիմել մեր գրասենյակ իրավական օգնություն ստանալու համար»,-ասաց ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի փաստաբանը։
Նա մտահոգություն հայտնեց, որ հրամանում հստակ նշված է, որ թեստավորման վճարը քաղաքացները պետք է հոգան․ սա ևս հավելյալ պարտավորություն է դնում նրանց վրա, որը, ըստ նրա, անահամաչափ է։
«Եվ ի վերջո, այստեղ անհամաչափությունը անդրադառնում է մեկ այլ կարևոր հարցում․ եթե նախարարի նպատակը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելն էր, և նրանք թեստի պատասխանը պահանջում են ոչ պատվաստվածներից այն դեպքում, որ պատվաստված քաղաքացին ևս կարող է վարակակիր լինել և վարակի տրածող, այստեղ առնվազն տրամաբանության պակաս կա, և նպատակը ևս կասկածներ է հարուցում, թե արդյո՞ք հենց տարածումը կանխարգելելն է ևոչ թե սպառումը»,-ասաց Քրիստինե Ավագյանը։
Քրիստինե Ավագյանը ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամների հետ ՀՀ կառավարության շենքի առջև էր՝ հանդիպելու ՀՀ առողջապահության նախարարին և ներկայացնելու իրենց պահանջը, որ եթե պետությունը պարտադրում է մարդկանց թեստավորվել կամ պատվաստվել, ապա պետությունը պարտավոր է այդ ծախսերը հոգալ ինքը։
Մանրամասն՝ տեսանյութում․