կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-28 21:53
Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը. Էդգար Ղազարյան

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը. Էդգար Ղազարյան

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

«Տևական ժամանակ է, ինչ ՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով և վարչական ներգործության մեխանիզմներով փորձում են համոզել և ստիպել ՀՀ քաղաքացիներին, որպեսզի նրանք պատվաստվեն COVID-19 վիրուսի դեմ՝ առաջարկելով մի քանի տեսակի անվճար պատվաստանյութեր։

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, սեպտեմբերի 19-ի դրությամբ, կատարվել է 366․779 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 237․454, երկրորդ դեղաչափ` 129․325։

Եթե նկատի ունենաք, որ մեկ դեղաչափ պատվաստում ստացած քաղաքացիների սահմանված ժամկետում կստանան նաև երկրորդ դեղաչափը նույնպես, ապա ստացվում է, որ կողմնորոշիչ ցուցանիշ պետք է համարել 237․454-ը։

Հարկ է նկատել, որ այդ թվի մեջ են մտնում արտասահմանյան բազմաթիվ քաղաքացիներ, հատկապես հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունից, ովքեր տևական ժամանակ Երևանի փողոցներում երկար հերթեր էին կանգնում՝ անվճար պատվաստվելու հնարավորությունից օգտվելու համար։ Պատվաստված քաղաքացիների մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր ստիպված են եղել գնալ այդ քայլին, քանզի, աշխատելով պետական կառավարման համակարգում, ենթարկվել են վարչական ճնշումների, պարգևավճարներից կամ այլ արտոնություններից զրկվելու սպառնալիքների և այլն։ Քիչ չեն լինի մարդիկ, ովքեր պատվաստման մասին որոշում են կայացրել կամովին, առանց որևէ մեկի հորդորի կամ արտասահմանյան ճամփորդությունների պահանջով և այլն։ Ուստի՝ վստահ այդ ցուցանիշից կարելի է դուրս բերել առնվազն 37․000 մարդու։

2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները հրապարակելիս ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին իբր թե քվեարկել է 687․251 քաղաքացի։ Տրամաբանական հարց է առաջանում, եթե շուրջ 680․000 քաղաքացի սատարում են Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական ուժին, անվերապահ ընդունում նրա հեղինակությունն ու հարգում են նրան, ապա ինչո՞ւ են անարձագանք թողնում իրենց առողջության համար մտահոգ նրա կոչերն ու հայտարարությունները։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին, իրականում Հայաստանում աջակցում են մոտավորապես 200․000 քաղաքացիներ, որն էլ կազմում է ընտրություններին մասնակցած քաղաքացիների մոտ 15,6%: Կարծում եմ, սա նրա իրական և առավելագույն վարկանիշն արտահայտող ցուցանիշն է, որն ավելի է քիչ է՝ քան «Հայաստան» դաշինքի ստացած 268․165 քվեն։

Տրամաբանություն հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը, նման ձախողումից հետո, պետք է անհապաղ հրաժարական տա՝ կառավարություն ձևավորելու իրավունքը զիջելով խորհրդարանական մյուս ուժին՝ «Հայաստան» դաշինքին»,- գրել է Ղազարյանը: