կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-24 23:09
Հասարակություն

Ընդդիմադիրների պարգևավճարներից հրաժարվելը դուր չի եկել քայլիստներին. Գագիկ Համբարյան

Ընդդիմադիրների պարգևավճարներից հրաժարվելը դուր չի եկել քայլիստներին. Գագիկ Համբարյան

Ընդդիմադիրների պարգևավճարներից հրաժարվելը դուր չի եկել քայլիստներին: Այս մասին գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«ԱԺ երեսփոխան, քալիստ Սիսակն առաջարկել է ընդդիմադիրներին զրկել պարգևավճարներներից, քանի որ, ըստ սրա, ընդդիմադիրները բոյկոտել են ԱԺ արհահերթ նիստը...

Ի գիտություն սրան ասեմ, որ բոյկոտը՝ քաղաքական դիրքորոշման ձև է և ընդդիմադիրները շատ պարզ ասել են, որ նպատակ չունեն մասնակցելու իշխանությունների հերթական անօրինականությանը...
 
Իրականում, Սիսակը այս առաջարկը պատահական չի արել... Քայլիստները շատ ծանր են տարել այն, որ ընդդիմադիր բոլոր պատգամավորներն, ի տարբերություն քայլիստների, հրաժարվել են պարգևավճարներից և այն ուղղել են տարբեր մարդասիրական ծրագրերի իրականացմանը... Իշխանական որոշ չտես երեսփոխաններ, ովքեր հիմա դարձել են «ունևորներ» և ովքեր բացի պարգևավճարներ ստանալուց նաև նախկինների հետ համեմատ 5 անգամ ավելի են ստանում որպես պատգամավորական ծախսերի գումար, չեն կարող քողարկել իրենց ատելությունն ընդդիմադիր «ունևորների» հանդեպ, ովքեր մեծ հաճույքով հրաժարվում են իրենց պարգևավճարներից...
 
Ի դեպ, Սիսակը լավ կլինի իմանա, որ քայլիստները ուղղակի աչքի են ընկնում իրենց անորակությամբ և ուղղակի ծիծաղելի է այն ինչ նրանք անում են անվանել աշխատանք...
 
Սիսակ, ձեր նմանները ոչ թե աշխատանքի տնազ են անում, այլ այլասերում «աշխատանք»-ի իմաստը...»,-գրել է Համբարյանը: