Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երգիչ–երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մարալիկում ծննդատան փակման խնդրին։
Արմեն Մովսիսյանը գրել է.
«Ծննդատան մասով: Եթե տարվա մեջ թեկուզ մի ծնունդ, այդ ծննդատանը ընդունում են, ուրեմն ասեմ, ավելի լավ է չծխելու, իսկ ավելի լավ պարգվավճարների հարցով զբաղվել:
Ինձ չասեք պետությունը վնասներ է կրում, ծննդատան գոյության փաստից: Ձեր համեստ պարգևավճարներից վնասը փակեք եթե այլ տարբերակ չկա:
Դեռ ավելին ամեն ծնունդ սպասող մոր համար (նամանավանդ մայրաքաղաքից դուրս) մի հատ առանձին ծննդատուն արժի բացել: Հա հա չսխալվեցի, ու նախարարությունից էլ մեկը ամեն գիշեր ստուգի, հո մոր սիրտը շատ չի խառնում, հո չի մրսում գիշերը, վատ երազ հո չի տեսնում....
Թե չէ ծննդատուն փակելով, 2050 թվականի նախատեսված հպարտ քաղաքացին ծրագրում էդպես էլ փակված ծրագիր կմնա»: