կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-16 08:38
Առանց Կատեգորիա

Պատրա՞ստ, թե՞ անտեղյակ էինք պատերազմին. Փաշինյանի սայթաքումները. «Ժողովուրդ»

Պատրա՞ստ, թե՞ անտեղյակ էինք պատերազմին. Փաշինյանի սայթաքումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր գործելաոճը, երբ անում է մի հայտարարություն, ապա ինչ-որ ժամանակ անց թերեւս զղջում է եւ փորձում սրբագրել այն: Ամենաթարմ օրինակը ՀՀ կառավարության նիստում ՀՀ անկախության 30-ամյակը նշելու վերաբերյալ հայտարարությունն էր: Այդ օրը նա, մասնավորապես, նշել էր.

«Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձեւով նշվի, եւ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն։ Այդ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»: Եվ մինչ մի քանի օր շարունակ հանրությունը քննարկում էր գունագեղ բնորոշումն ու Փաշինյանի հայտարարությունները, երեկ՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ, նա այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին.

«Ներողություն խնդրելով նաեւ Ձեզնից՝ մի ցավալի փաստ պետք է արձանագրեմ. անկախության որեւէ տոնակատարություն չենք ունեցել 30 տարվա պատմության մեջ, երբ չունենանք անհետ կորածներ, թարմ շիրիմներ Եռաբլուրում։ Դիլեման հետեւյալն է, թե արդյոք պետք է ընդգծենք անկախության տարեդարձը: Իմ ընկալմամբ՝ մեր բոլոր նահատակները ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի. ես այսպես եմ ընկալում»,- ասաց Փաշինյանը:

Մինչ այս Փաշինյանը, պատասխանելով նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին, խոսել էր 44-օրյա պատերազմի հավանականությունն իմանալ-չիմանալու մասին եւ կրկին սայթաքում արեց՝ նշելով. «ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչեւ 2020թ.-ի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական ինձ տված զեկույցներում»:

Սակայն Փաշինյանը պատերազմի հավանականության մասին այսպիսի միտք էր արել նախկինում՝ 2020 թվականի հոկտեմբերի 14-ին. «Պատերազմը՝ ընդդեմ Արցախի, մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք գիտեինք եւ սպասում էինք, հարցն այն էր՝ որ ժամից եւ որտեղից կհարձակվեր թշնամին»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում