կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-08 17:45
Քաղաքական

«Գունագեղ» ցինիզմի փոխարեն ՀՀ անկախության օրը պետք է ռազմական շքերթ անցկացնել՝ մեր ազգի կոտրված ոգին վերականգնելու նպատակով. Արթուր Ղազինյան

«Գունագեղ» ցինիզմի փոխարեն ՀՀ անկախության օրը պետք է ռազմական շքերթ անցկացնել՝ մեր ազգի կոտրված ոգին վերականգնելու նպատակով. Արթուր Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սեպտեմբերի 21-ին միջոցառում կազմակերպելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում հնչեցրած հայտարարությանը։
 
««Գունագեղ» ցինիզմի փոխարեն ՀՀ անկախության օրը պետք է ռազմական շքերթ անցկացնել՝ մեր ազգի կոտրված ոգին վերականգնելու, իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների կիսատ թողած գործը շարունակելու և նրանց զոհողությանը իմաստ և բովանդակություն հաղորդելու նպատակով:
 
Օր առաջ պետք է ձևակերպել համազգային միասնական օրակարգ, որը պետք է հիմնված լինի մեր պետության հզորացման և կորսված հաղթանակները վերադարձնելու տեսլականի վրա»,- գրել է Ղազինյանը։
 
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է, թե սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն՝ նվիրված զոհերի հիշատակին։