Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի գլխավոր հրապարակում սկսվել է Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը:
Դեռ ժամը 10-ից զորահանդեսին մասնակցող տեխնիկան եւ անձնակազմը կենտրոնացել էին Հանրապետության հրապարակին հարող Նալբանդյան, Աբովյան, Ամիրյան եւ Վազգեն Սարգսյան փողոցներում: Հազարավոր քաղաքացիներ դեռ առավոտից տեղեր են զբաղվեցրել փողոցներ ու հրապարակի երկայնքով` անկախության զորահանդեսը եւ շքերթը դիտելու համար:
Զորահանդեսի հրամանատար, Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն անձնակազմի ստուգատես անցկացնելուց հետո զորահանդեսի մեկնարկը տվեց: Զորահանդեսն ընդունեց եւ մասնակիցներին ողջունի խոսք ասաց պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը, ապա զեկուցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որ զորքերը պատրաստ են զորահանդեսի:
«Այսօր Հայաստանն իր բոլոր խնդիրներով հանդերձ կայացած երկիր է` վկա այսօրվա զորահանդեսը, իսկ ամենաթանկը անկախության սերունդն է, որն ազատ երկրի քաղաքացի է, և իրեն չի պարկերացնում այլ կարգավիճակում ու շատ բան ունի տալու իր երկրին և ժողովրդին»,- ողջույնի խոսքում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` դիմելով անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի բոլոր մասնակիցներին:ՀՀ նախագահի խոսքով` երկու տասնամյակներում Հայաստանին հաջողվել է հսկայական թռիչք արձանագրել, բայց դեռ կան շատ անելիքներ: «Ե՛վ ձեռքբերումները, և՛ բացթողումները մերն են: Այդ գիտակցությամբ հաջորդ 20 տարիներին ի զորու ենք կառուցելու մի երկիր, որ մոտ է լինելու մեր իդելաներին, քանի որ ես հավատում եմ մեր հավաքական ուժին»,- ասաց նախագահ Սարգսյանը:
Ըստ ՀՀ նախագահի` սա հազարամյակների լրջագույն պատմություն ունեցող, բայց 20 տարեկան Հայաստանն է` 20 տարեկանի ավյունով, լավատեսությամբ ու համարձակ ծրագրերով, բայց ոչ՝ 20 տարեկանի միամիտությամբ: Սա նոր Հայաստանն է, որին այլևս անհնար է խաբել, պարտադրել կամ շանտաժի ենթարկել, նրա հետ հնարավոր է բարեկամանալ և համագործակցել, օրինակ ծառայել և օրինակ վերցնել. սա նոր Հայաստանն է, որ հիշում է շատ բան, բայց հիշաչար չէ, տեսել է շատ բան, բայց հայացքն ուղղել է ապագային:
«Այս զորահանդեսը հայության հավերժական երթի լուսավոր դրվագ է: Հայաստանի Հանրապետությունը 20 տարեկան է, փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը, փա՜ռք Հայաստանի զինված ուժերին: Ուռա՜»,- զորահանդեսի բացումն ազդարերեց նախագահը:
Այնուհետեւ հնչեց Հայաստանի օրհներգը, որից հետո ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը զինուժը կոչեց հանդիսավոր երթի:
Զորահանդեսի ավարտից հետո սկսվեց օդային շքերթը: Երեւանի երկնքում օդային շքերթի մասնակից ՍՈւ-25 գրոհային ինքնաթիռներն են` գեներալ-մայոր Ստեփան Գալստյանի գլխավորությամբ: Նրանք պատկերեցին Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
Փոխգնդապետ Հարություն Զաքարյանի գլխավորությամբ` անցավ ուսումնական Լ-39 ինքնաթիռների խումբը: Ի դեպ, այս ինքնաթիռներով իրականացվում է երիտասարդ օդաչուների պատրաստման գործընթացը:
Օդային շարունակեցին ուղղաթիռները: Մի-24 մարտական ուղղաթիռների խումբը գլխավորում էր 1-ին կարգի օդաչու, Մարտական ծառայության մեդալի ասպետ, գնդապետ Սամվել Սիանոսյանը: Մի-8 ռազմատրանսպորտային մարտական ուղղաթիռները մասնակցում էին` փոխգնդապետ Սերգեյ Հարությունովի ուղեկցությամբ: Օդային շքերթի ավարտն ազդարարեցին Մի-2 ուղղաթիռները` փոխգնդապետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ: