|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը զոհվել է Նորիլսկում վարժանքների ժամանակ: Այս մասին չորեքշաբթի հայտնել է նախարարությունը:
«Ցավով հայտնում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան մասին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ Նորիլսկում Արկտիկայի գոտին արտակարգ իրավիճակներից պաշտպանելու համար նախատեսված միջգերատեսչական վարժանքների ժամանակ մարդու կյանք փրկելիս»,- ասել են նախարարությունից։