Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ է պատահում, երբ այլոց կյանքը փրկելիս չես խնայում քոնը: 20-ամյա Կարո Գաբլանյանը այդ քչերից էր…
Կարոն ծնվել է 1970-ին Անթիլիասում: Հաճախել է Համազգային «Նշան Փալանճեան», «Մելանքթոն և Հայկ Արսլանյան» ճեմարանները: Փոքր տարիքից անդամագրվում է Հայ մարմնակրթական ընդհանուր միության Անթիլիասի մասնաճյուղին` դառնալով փայլուն մարզիկ:
Պատանեկան հասակում Կարոն անդամակցում է ՀՅ Դաշնակցության «Աղբալյան» պատանեկան միությանը, ապա, երիտասարդ հասակում, անցնում ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միության «Հայաստան» մասնաճյուղի շարքերը:
Նրա միութենական ընկերները բարձր են գնահատում Կարոյի կուսակցական պարտաճանաչությունն ու նվիրվածությունը: Նրա առաջնային առաքինությունները գաղտնապահությունն ու կարգապահությունն էին:
Կարոն զոհվում է 1989-ի հուլիսի 4-ին Ժել էլ Տիպում` ուսումնական տարեշրջանի ավարտից ընդամենը օրեր առաջ:
20 տարեկան երիտասարդը Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում Դաշնակցության ակումբում ամենօրյա հերթապահությունն իրականացնելուց հետո ընկերների հետ քայլում է դեպի ծովեզերք: Այնտեղ նրանք տեսնում են 4-5 զինյալների, ովքեր հայ կնոջ են ստիպում ավտոմեքենա նստել` ենթադրաբար սեռական ոտնձգություն իրականացնելու նպատակով: Կնոջ` օգնություն աղերսող ձայնը լսելով` տղաներն անմիջապես շտապում են զինյալների ուղղությամբ:
Սովորաբար, հերթապահություն իրականացնելու համար տրամադրված ատրճանակը դրանից հետո հանձնվում է կուսակցությանը, սակայն այդ օրը Կարոն չէր հանձնել իր ատրճանակը…
Կնոջը փրկելու պահին սպանվում են մի քանի զինյալներ, սակայն դեպի վայրից հեռանալ Կարոյին չի հաջողվում: Զինյալների մի խումբ անմիջապես հասնում է դեպքի վայր և ծեծի ենթարկելուց հետո կրակոցներ արձակում հայորդու վրա:
Իր շատ սիրելի ճեմարանի` երկար տարիներ երազած վկայականը այդպես էլ չստացած 20-ամյա երիտասարդի սխրագործությունը օրինակ է համայն հայության և մարդկության համար:
Սերունդները հիշում են Կարոյին և նրա հերոսական մահը: