Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Պատերազմը չավարտվեց նոյեմբերի 9-ին, այն սկսվեց սեպտեմբեր 27-ին ու մնաց...Երկու տարի հայի ազգանունով չհայերը ցնծում են, որ վերջապես հանձնեցին Արցախն ու «ազատվեցին ղարաբաղցիներց»: Ինչ-որ մասն ասում է «Արցախն ապրում է, կյանքն էլ բնականոն հուն է ընկել», միայն թե չեն ասում ո՞ր Արցախը, այն որ ամբողջական ու հպարտ էր, թե՞ անդամահատված, վիրավոր ու սգացող...
Թշնամի քոչվոր ցեղի ցեղապետը իրենց այլանդակ լեզվով ինչ-որ «հաղթական» ուղերձ է հղում մեր չքնաղ Շուշիից...Ամբողջ ուղերձը «շնորհակալական» խոսք էր հայկական երկու պետությունների ղեկավարներին: Արցախ չի լինում առանց Շուշի, Հադրութ, Բերձոր ու Քարվաճառ...այնտեղ է մնացել մեր քաջորդիների արյունը...
Տխուր, սակայն չհուսալքված, չթուլացած, խենթացած, սակայն հավասարակշռված ու բոլոր հակասական վիճակներով դեպի Հայաստան-Արցախ ամբողջական Հայրենիք:
Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ պատգամավոր