|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Արցախ ժամանած ՔՊ-ական պատգանավորների հետ: Զոհված զինվորների մի խումբ հարազատներ քարերով մտել են Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոց, որտեղ հանգրվանել են ՔՊ-ական պատգամավորները, որպեսզի ջարդեն նրանց գլուխը:
Զոհվածների հարազատները վրդովված են եղել ՔՊ-ականների այցից Արցախ, և հայտարարել են, որ իրենց զավակների կորստի մեջ հենց նրանք են մեղավոր, ուստի նրանք իրավունք չունեն ոտք դնելու Արցախ: Միջադեպը հարթել է Արցախի ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը, որը բանակցել է զոհվածների հարազատների հետ և համոզել կտրուկ քայլերի չդիմել:
Նշենք, որ Արցախ ժամանած ՔՊ-ական պատգանավորների յոթհոգանոց խմբին պետության հաշվին ՊՊԾ անվտանգության 12 աշխատակից է ուղեկցում: Փաստորեն, կանխատեսել են, որ այստեղ ևս մարդիկ կգտնվեն, որոնք չեն հանդուրժի այն, ինչ իրենք արել են Արցախի և իրենց զավակների հետ և կցանկանան դա որևէ կերպ արտահայտել, օրինակ` քարերով հարձակվել իրենց վրա»: