|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բրյուսելում ու Փարիզում ահաբեկչությունների հետեւանքով զոհվածների հարազատները դատի են տվել Twitter-ին, հայտնում է Belga–ն։
Հայցվորները հավաստիացնում են, որ Twitter–ը, խախտելով ԱՄՆ հակաահաբեկչական օրենդրությունը, ԻՊ ահաբեկիչներին տրամադրել է «հաղորդակցության ունիկալ ու հզոր միջոցից» օգտվելու պոտենցիալ հնարավորություն, որն օգնել է նրանց հասնել իրենց նպատակներին։
Belga-ի տեղեկություններով, հայցը ներկայացրել են Բրյուսելում մարտի 22-ին քրոջ հետ զոհված Ալեքսանդր Պինկզովսկու գործընկերը, նաեւ Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչությունից զոհված Նոեմի Գոնսալեսի հարազատները։ Հայցվորները հույս ունեն Twitter –ից փոխհատուցում ստանալ, որի գումարը ճշգրտված չէ, հայտնում է գործակալությունը։