|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ-ն օգոստոսի 31-ին դադարեցնելու է իր դիվանագիտական ներկայությունը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Նրա խոսքով՝ Դոհայում ԱՄՆ հյուպատոսության միջոցով կիրականացվի Աֆղանստանի հետ կապված դիվանագիտական գործունեությունը։
Բլինքենը հայտնել է, որ Միացյալ Նահանգները մինչ օրս Աֆղանստանից տարհանել է մոտ 123 հազար մարդու, այդ թվում՝ 6 հազար ԱՄՆ քաղաքացու: Ըստ նրա՝ տարհանման գործողությունը բավականին բարդ է եղել։
Բլինքենն ընդգծել է, որ Վաշինգտոնը չի հրաժարվի Աֆղանստանի հարցով դիվանագիտությունից:
«Մենք ավարտեցինք մեր ռազմական առաքելությունը Աֆղանստանում և սկսում ենք նորը` դիվանագիտականը: Առաջին հերթին, մենք ստեղծել ենք նոր թիմ, որը պետք է իրականացնի այս դիվանագիտական առաքելությունը: Այսօրվանից ԱՄՆ-ը դադարեցրել է իր դիվանագիտական ներկայությունը Քաբուլում և գործողությունները տեղափոխել Քաթարի մայրաքաղաք Դոհա: Այս մասին մենք շուտով կտեղեկացնենք Կոնգրեսին»,- ասել է Բլինքենը:
Ըստ ԱՄՆ-ի հաշվարկների՝ Աֆղանստանում է մնացել մոտ 100-200 ամերիկացի, որոնք ցանկանում են լքել երկիրը։