|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի հակամարտության կարգավորմանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները պետք է ընդունեն, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի հարակից «օկուպացված տարածքները» վերադարձվեն ու կարգավիճակ լինի Լեռնային Ղարաբաղի համար: Սրանք հիմնարար սկզբունքների երկու կարևոր տարրերն են»:
Նա անդրադարձել է նաեւ Թուրքիայի ներգրավվածությանը՝ նշելով. «Թեև Թուրքիան ժխտում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղում Սիրիայից եկած վարձկաններին, օտարերկրյա գրոհայինների օգտագործումը վտանգավոր շրջադարձ է եւ հղի է պատերազմի ծավալման ռիսկով: Հայաստանի եւ Ադրբեջանի հարեւանները պետք է աջակցեն բարձր մակարդակի բանակցություններին»: