Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Օգոստոսի 23-ից 29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 599 դեպք, որից 301-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 222 հրդեհի, 1 փլուզման, 13 ինքնասպանության փորձի դեպք, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաեւ՝ 164 կենցաղային կանչ. տուժել է 117 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 19 մահ:
Արձանագրվել է թունավորման 5 դեպք:
Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 15 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 11 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները: