Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նաիրի» կինոթատրոնը տեղեկացնում է․
Սիրելի՛ հանդիսատես,
Այսօր առավոտյան սեփականատիրոջ
Սմբատ Նասիբյանի կողմից անօրինական փակվել է «Նաիրի» կինոթատրոնի մուտքի դռները և հանդիսատեսն ու աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել շենքի տարածք:
Նշված հանցագործության փաստի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ոստիկանության բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Արդեն ամիսներ շարունակ Սմբատ Նասիբյանն ամեն գնով փորձում է խոչընդոտել կինոթատրոնի բնականոն աշխատանքը: Մինչ այս ամենը փակել է տվել ելքի դռները՝ թույլ չտալով հանդիսատեսին օգտվել զուգարաններից: Անօրինական և ծիծաղելի պահանջ է ներկայացրել դատարան թե կինոդահլիճի նստարաններն ու պատերի մեջի դինամիկները պայմանագրի մեջ նշված չեն, կարծես թե հանդիսատեսը պետք է գետնին նստեր: Եվ ամենակարևոր ու անհասկանալի արարքը, որը այս անձի մասին շատ լուրջ մտածելու առիթ է տալիս՝ հանել է տվել մինչ այդ կինոթատրոնի տանիքին տեղադրված Հայաստանի Հանրապետության պետական դրոշները
Նաև տարիներ շարունակ տարբեր անհիմն պատճառներով մերժել է շենքը ամբողջությամբ տալ վարձակալության և մեր սիրելի հանդիսատեսը չի կարողացել օգտվել հիմնական նախասրահից և երկրորդ դահլիճից: Իհարկե այս ամենի գլխավոր պատճառներից մեկը այն է, որ իր իսկ խոստովանությամբ՝ Սմբատ Նասիբյանը չի ուզում, որ կինոթատրոնի շենքը աշխատի որպես կինոթատրոն: Երևի ռեստորան, կամ բրենդային մոլ է ուզում դարձնել: Կարծում ենք, որ հայ ժողովուրդը թույլ չի տա:
Հ․Գ․ Լուսանկարում մեծահարուստ Սմբատ Նասիբյան