|
Փոխարժեքներ
23 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.46 |
| EUR | ⚊ | € 416.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3092 |
| GBP | ⚊ | £ 485.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախ անդրադարձավ սահմանային վիճակին՝ ընդգծելով, որ այն, ինչպես միշտ, վերահսկելի է, լարվածությունը վերջին ժամանակներում մի քիչ նվազել է:
«Լինի լարված, թե՝ հարաբերական հանդարտություն՝ հայկական զինուժը ՀՀ տարածքում վերահսկում է իրավիճակը: Կարող ենք ասել, որ իրավիճակը համեմատաբար խաղաղ է, դա կարող ենք կապել մեր հարևան երկրում ընտրությունների հետ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ներկա պահին հայկական ԶՈՒ-ն համապատասխան վերլուծություններ է անում և պատրաստ է ցանկացած զարգացումների: