|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Պարզվում է, որ երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես առաջ ֆրանսիացիները, անառիկ համարվող Մաժինոյի գծի երկայնքով, վարդի թփեր էին տնկել, որ «զինվորներին ավելի հաճելի լինի ծառայել»: Գերմանացիք գիծը ճեղքեցին մի քանի ժամում: Փարիզն ընկավ: Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«ՊԱՏԵՐԱԶՄԸ, ՎԱՐԴԵՐՆ ՈՒ ԵԼԱԿԸ
Ինչու՞ սա հիշեցի: Վարդ - ելակ.... Ֆրանսիացիք վարդեր տնկեցին: Վարդն, իհարկե, գեղեցիկ է, բայց բանակի մարտունակությունը չի բարձրացնում: Ելակն էլ է լավ բան, վիտամիններով հարուստ է, համեղ է, բայց ավաղ, պատերազմում ելակը չօգնեց: Երանի զինվորները տուշոնկա ուտեին, բայց հաղթանակած տուն վերադառնային:
Ֆրանսիացիք Փարիզը 1940 թվականին կորցրեցին, բայց իրենց մեջ ուժ գտան ու հաղթանակած դուրս եկան պատերազմից, ոչ միայն ազատագրեցին Փարիզը, այլև ֆրանսիական դրոշը բարձրացրեցին Ստրասբուրգի վրա»: