Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմովառության ժամանակ «Եռաբլուր» պանթեոնում քահանան հիշատակի աղոթք հնչեցրեց՝ հայտնում է Yerkir.am-ը։
Այստեղ ենք՝ աղոթելու, որ գործով արժանի լինենք մեր նահատակների հիշատակին՝ ասաց քահանան։
Նա նշեց, որ եկել են հաստատելու, որ այս պատերազմում եղան պարտվողներ, բայց այդ պարտվողները մեր զինվորները չէին։
Այստեղ եկել ենք որոշում կայացնելու, ասաց նա, որ մեր զինվոր եղբայրների կյանքը դարձնենք գործ, միասնական լինենք, շենացնենք մեր հայրենիքը, որովհետև եթե ուզենանք մնալ սգի մեջ, կմնանք սգի մեջ։
Նա խնդրեց մեր նահատակ զինվորների ոգիներին, որ բարեխոս լինեն մեզ համար, քանի որ մեր երկիրը նաև նահատակ անձանց բարեխոսության կարիքն ունի։
Ապա, քահանայի հորդորով, երթի մասնակիցները իրենց ձեռքի վառ կանթեղները դրեցին ամեն մեկը մի շիրմաքարի վրա։
Մանրամասն՝ տեսանյութում․