Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ տպավորություններ է ստացել երեկ Արցախում այցելելով սահմանապահ զինվորներին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ առաջին գծում կանգնած զինվորները շատ վճռական են տրամադրված:
«Բավական լուրջ հագեցած էին զինվորական դիրքերը, բոլոր պայմանները ստեղծված էին զինվորների համար, սանիտարահիգիենիկ պայմանները, ամեն ինչը տեղը տեղին էր, և բոլորովին նրանք մտահոգված չէին, որ ինչ-որ բան է կատարվում, և իրենք պետք է սրտնեղեն դրանից: Ես նաև զինվորներին տվեցի իմ հեռախոսը, որ զանգեն` իրենց հարազատների հետ խոսեն, բայց պարզվեց, որ նրանք ամեն օր հնարավորություն ունեն տուն զանգելու ու խոսելու իրենց հարազատների հետ»,- ասաց ԱԺ նախագահը:
Նա հանդիպել է մոտ 500 զինվորների հետ, նրանք բազմաթիվ հարցեր են ուղղել Գալուստ Սահակյանին, և որևէ տրտունջ չի եղել նրանց կողմից, որևէ մտահոգություն չի եղել, որ կանգնած են սահմանին:
«Զինվորական հագուստ էի հագել, որովհետև դա տպավորություն է թողնում զինվորների վրա: Ինձ համար միևնույն է` զինվորական հագուստով կգնայի, թե` սովորական հագուստով: Իհարկե, խաղ ու պար չի սահմանին կանգնելը, էնպես չի, որ դա երջանկության հետևանք է, բայց զինվորները վճռական էին ու ոգեշնչված»,- ասաց ԱԺ նախագահը: