Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ իշխանությունների կողմից իրավական գործընթացների անվան տակ քաղաքական հետապնդումները շարունակվում են: Այս անգամ պատերազմ է հայտարարվել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի նկատմամբ:
Բանն այն է, որ անցած տարի Քննչական կոմիտեն Արման Սահակյանին ներգրավել էր որպես մեղադրյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով: «Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երեւանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրյալ, որով նախաքննությունը դեռեւս շարունակվում է»,- ասվում էր Կոմիտեի տարածած հաղորդագրությունում: Սակայն այս ամենը դեռ քիչ չէ, ՀԿԳ վարչությունում եւս մեկ քրեական գործ կա հարուցված մեկ այլ ուսումնական հաստատության հետ կապված, որով անցնում են նաեւ Սահակյանի ընտանիքի անդամները:
Սա էլ դեռ քիչ չէ, իրավապահները փորփրում են Սահակյանի՝ վարչության պետ եղած անցյալը եւ նրա աշխատանքի հետ կապված փորձում են թերացումներ գտնել: Այսինքն՝ սա ոչ թե իրավական, այլ զուտ քաղաքական գործընթաց է»: