կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-11 10:10
Հասարակություն

Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվողների նկատմամբ հետապնդումները շարունակվում են. «Հրապարակ»

Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվողների նկատմամբ հետապնդումները շարունակվում են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Կապանի նախկին քաղաքապետի եղբոր և նրա հարազատների վրա ճնշումները չեն դադարում։ Գարեն Աթաջանյանի որդու խանութի վրա հարձակումով պատերազմը չի ավարտվել։ Այժմ էլ Աթաջանյաններին քննչականից հարցաքննության կանչելու ծանուցումներ են ուղարկում տարբեր՝ այդ թվում՝ վաղուց փակված գործերի շրջանակներում։ Թերևս փորձում են վախի մթնոլորտ ստեղծել և թույլ չտալ անկանխատեսելի քայլեր անել, այլապես պատիժները կավելանան»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։