Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քարահունջի ղեկավարը երեք անգամ փոխել է ցուցմունքը՝ նշելով, թե Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն իրեն իբրև ասել է, որ եթե իրենց դաշինքի օգտին քվեարկեն, հետո ինչ-որ լավություններ կանի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Առուշանյանի կալանավորմանը։
«Սա անհեթեթություն է»,-նշեց նա՝ չբացառելով, թե Քարահունջի ղեկավարին ճնշման են ենթարկել։
Ինչ վերաբերում է Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանին առնչվող մեղադրանքին, Հակոբյանը հայտարարեց, թե այն աբսուրդի ասպարեզից է։ «Նրան մեղադրում են 200 քմ տարածք օտարելու մեջ՝ նշելով, թե ինչ-որ ընթացակարգ է խախտված եղել»,-ասաց Հակոբյանը։ Նրա խոսքով՝ կալանավորվածների հետ հանդիպումները կտրուկ արգելված են։
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք քննարկվում է Հակոբյանի՝ ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոին ստանձնելու հարցը, պատգամավորն արձագանքեց՝ ամեն ինչ հնարավոր է։
Ինչ վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր աշխատանքին, Հակոբյանն ասասց․ «Ես մինչև երկու օր առաջ զբաղեցրել եմ ԶՊՄԿ խորհրդի անդամի պաշտոնը, որոշում եմ կայացրել վերցնել պատգամավորական մանդատը, և, քանի որ այդ երկու պաշտոններն անհամատեղելի են, ստիպված հրաժարվել եմ այդ պաշտոնից»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։