Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Քաղաքագետ, «Ճշմարտություն հանուն սերունդների» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը գրում է․
«Մեր երկիր պատերազմ եւ պարտություն, արյուն եւ աղետ բերած ուժի՝ ՔՊ-ի կարկառուն ներկայացուցչի հարսանեկան խնջույքը ընդամենը մեկ անգամ եւս ապացուցեց, թե ինչ լպիրշ եւ ցինիկ տեսակի հետ գործ ունենք։ Կանգնում են զոհված հազարավոր տղերքի արյան վրա ու պարում։
Հիմա կասեք՝ բա չամուսնանա՞ն։ Իհարկե, պետք է ամուսնանան, պետք է երեխաներ ունենան։ Բայց ամուսնությունը, հարսանեկան արարողությունը, տաշի տուշիի, ցոփ ու շվայտ քեֆի, հարսի անհասկանալի պարի հետ մի շփոթեք։
Ի դեպ, շիշ բռնողը մենակ չի, մենակ չի, մենակ չի։ Պարզապես նա քաղաքական ուժի, երկիրը ավերի մատնած, մեր երկիր դժբախտություն բերած ուժի ներկայացուցիչ է, այդ իսկ պատճառով հարկ համարեցի անդրադառնալ։ Ու կրկնում եմ, նա մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ։ Տաշի տուշիով հարսանիք, ծնունդ, կնունք անողները տասնյակ հազարավորներ են։ Նրանց համար Շուշին ոչինչ է, մեր հազարավոր հերոս տղերքը ոչինչ են։ Անկեղծ ասեմ՝ իրենք էլ ինձ համար են ոչինչ»։