կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-16 19:55
Քաղաքական

Սիսիանի քաղաքապետի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի վաղը

Սիսիանի քաղաքապետի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի վաղը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վաղը՝ 18։00-ին, կհրապարակի Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցով որոշումը։

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է  Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու թույլտվություն ստանալու դատախազության միջնորդությունները։

Այս պահին կալանավորված են Սյունիքի 5 համայնքապետերը` Մեղրիի համայնքի հրաժական ներկայացրած քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը, Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանն ու Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Արթուր Սարգսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով: