կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-20 18:13
Իրավական

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական ակտը կհրապարակվի հունիսի 25-ին

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական ակտը կհրապարակվի հունիսի 25-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ անսպասելի որոշում կայացրեց դատաքննությունն ավարտելու մասին։

Առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։

Դատավորը հայտարարեց՝ նկատի ունենալով, որ պաշտպանական կողմը գործը ձգձգելու միտում ունի, ուստի արդարադատության շահից ելնելով՝ հեռանում է խորհրդակցական սենյակ: 

Բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 25–ին ժամը 16։00–ին։