Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Հայաստանում հուլիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 163 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226 949-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4556 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:
Հուլիսի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1110 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5666-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 126 է, ընդհանուր առողջացածներինը՝ 218 022, փաստացի բուժվողներինը՝ 3261:
Մեկ օրում արվել է 5662 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 253 024 թեստավորում: