կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-13 14:37
Իրավական

Հայաստանում խախտումները ընտրությունների ժամանակ եղել են էական եւ մասշտաբային. իրավաբան

Հայաստանում խախտումները ընտրությունների ժամանակ եղել են էական եւ մասշտաբային. իրավաբան

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Սահմանադրական դատարանի նիստում, ընտրական վեճերի դիտարկման ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը հաստատել է խախտումների փաստը, որոնք թույլ են տրվել ընտրությունների անցկացման ժամանակ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

Իսկ մինչ այդ, իրավաբանի խոսքով, նման փաստերը ոչ մի կերպ չէին հաստատվում, եւ ՍԴ-ն պարբերաբար հայտարարում էր այն մասին, որ Ընտրական օրենսգրքի խախտումներ, ըստ էության, չեն եղել։ «Իսկ այս դեպքում խախտումներն էական էին, մասշտաբային, ինչի շնորհիվ վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները միանգամայն այլ են ստացվել»,- ասել է Հայրապետյանը:

Նա համոզված է, որ եթե Ընտրական օրենսգրքի եւ Սահմանադրության նորմերը պահպանվեին լիովին եւ ամբողջ ծավալով, ապա քվեարկության արդյունքները միանգամայն այլ կլինեին, ինչն, իր հերթին, կհանգեցներ ուժերի այլ դասավորության խորհրդարանում։

Ամենագլխավոր խախտումներից մեկը, որն էապես ազդել է քվեարկության եւ ընդհանրապես ընտրությունների արդյունքների վրա, «Հայաստան» դաշինքի անդամն անվանեց զինծառայողների ակտիվ ներգրավվածությունը, որոնց նախապես տեղեկացրել էին, թե ում համար պետք է քվեարկեն։