|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից ցամաքային ռազմական գործողության մասին որոշում է կայացվել։
Սա նշանակում է Իսրայելի (նաև ԱՄՆ-ի ու ՄԹ-ի) և Արաբական երկրների (նաև Իրանի) լայնածավալ բախում։
Պատրաստվենք Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա մասշտաբային հարձակման։ Դրանք բոլորը տարբեր թելերով կապված են իրար։
Հայաստանի հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ապաստարանների վրա։ Երևանում էլ վատ չէր լինի ապաստարանները կարգի բերեին։
Դպրոցներում ցանկալի են հատուկ պարապմունքներ նման իրավիճակներում երեխաների ճիշտ կողմնորոշման համար։ Երևանը բացառություն չի, եթե չասեմ' ամենախոցելին»։