Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հուլիսի 12-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Երևանում հանդիպել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ:
Արցախի ԱԺ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ հանդիպմանը Արցախի խորհրդարանի նախագահին է ներկայացվել իրականացվող աշխատանքների և միջոցառումների ընթացքը, ինչպես նաև՝ տեղահանվածներին տրամադրվող 68 հազարական և որպես վարձավճար տրամադրվող 30 հազարականների կարգի և ընթացքի մասին տեղեկատվություն: Արթուր Թովմասյանը կարծիք է հայտնել՝ առնվազն մինչև տարեվերջ տեղահանված արցախցիներին 68 հազարական դրամի տրամադրման գործընթացի շարունակականության օգտին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Արցախից տեղահանված և ՀՀ-ում ապաստանած մոտ երեք հարյուր շրջանավարտների հետագա ճակատագչի հարցը: Շոշափվել է նաև առաջին դասարան հաճախող երեխաների հաշվառման խնդիրը:
Կայացվել է որոշում՝ դպրոց հաճախող առաջին դասարանցիներին Շտաբի կողմից պայուսակի և գրենական պիտույքների տրամադրման մասին: