Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Հույս կա, որ, ի վերջո, հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին Երևանում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա, մասնավորապես, անդրադարձել է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և շեշտել, որ այն շատ սուր հարց է, որն ուշադրության կարիք ունի.
«Այս առումով դրական ենք գնահատում Սոչիում հոկտեմբերի վերջին կայացած հանդիպումը` բանակցությունները լավ հիմք են ստեղծել հետագա հիմնարար հարցերի լուծման համար։ Կարևորն այն է, որ բանակցությունների ժամանակ հայտարարվեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հավատարիմ լինելու մասին»,–ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կայուն կարգավորմանը հնարավոր է հասնել սահմանազատման և սահմանագծման շնորհիվ.
«Հուսով ենք, որ այս ամենը թույլ կտա Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը հասնել: Այս հարցի շուրջ կարճ կարծիքներ ենք փոխանակել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց այդ հարցին ավելի մանրամասն էլ կանդրադառնանք»,–ասել է Պուտինը: