Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 186 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 987-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4536 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3
դեպք: Հուլիսի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1104 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5640-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 48 է, ընդհանուր առողջացածներինը՝ 217 381, փաստացի բուժվողներինը՝ 2966: Մեկ օրում արվել է 5093 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 220 466 թեստավորում: