Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի և Հունաստանի պաշտպանության նախարարությունները 1.65 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր են ստորագրել Հունաստանի ռազմաօդային ուժերի օդաչուների թռիչքային ուսումնական կենտրոնի կառուցման և շահագործման մասին, որը ամենամեծն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ: Այս մասին կիրակի հաղորդել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Իսրայելի և Հունաստանի պաշտպանության նախարարությունները 5.5 միլիարդ շեկել արժողությամբ պայմանագիր են կնքել 22 տարի ժամկետով իսրայելական Elbit Systems ընկերության կողմից Հունաստանի ռազմաօդային ուժերի օդաչուների թռիչքների պատրաստման միջազգային կենտրոնի ստեղծման և շահագործման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սա, ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության, Իսրայելի և Հունաստանի միջև մինչ օրս կնքված ամենամեծ պաշտպանական պայմանագիրն է, որի շրջանակներում կստեղծվի միջազգային թռիչքային ուսումնական կենտրոն, որը համալրված կլինի իտալական արտադրության M-346 տասը մարզական ինքնաթիռներով: Հունաստանի ռազմաօդային ուժերի T-6 ինքնաթիռները նույնպես կարդիականացվեցին։ Elbit Systems-ը «կտրամադրի նաև ուսուցում, սիմուլյացիա և նյութատեխնիկական ապահովում»:
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, մեկնաբանելով գործարքի կնքումը, ասել է, որ այն «կամրապնդի երկու երկրների գործընկերությունն ու համագործակցությունը պաշտպանական, տնտեսական և քաղաքական մակարդակներում»: «Համոզված եմ, որ դա նաև ծառայելու է Իսրայելի և Հունաստանի տնտեսությունների ամրապնդմանը»,- հավելել է նա։