«Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց «ԵԱՏՄ ազատ առեւտրի համաձայնագրերը եւ ներքին շուկայի պաշտպանությունը» վերլուծության ներկայացումը: Միջոցառման ընթացքում զեկույցներ են հնչելու ազատ առեւտրի նոր համաձայնագրեր կնքելու ԵԱՏՄ բանակցությունների, անելիքների եւ այլ հարակից հարցերի շուրջ:
Զեկուցող, համահեղինակ Սուրեն Պարսյանը կներկայացնի ԵԱՏՄ ստորագրած ազատ առեւտրի համաձայնագրերը, աշխարհագրությունը, հիմնական դրույթները եւ այլն:
Զեկույցով հանդես կգա նաեւ տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը Միջոցառումն առաջարկում ենք հետեւել
Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ:
Միջոցառման կազմակերպիչներն են «Հրայր Մարուխյան» եւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամները։