կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-30 16:53
Աշխարհ

Թուրքիան ռազմական խորհրդականներ կուղարկի Ուկրաինա

Թուրքիան ռազմական խորհրդականներ կուղարկի Ուկրաինա

Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ Թուրքիան հանրապետություն կուղարկի իր խորհրդականներին: Այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ Կիևը նման հավաստիացումներ է ստացել Անկարայի ռազմական կցորդ, գնդապետ Ջենգիզ Շևեքից: Թուրք հրահանգիչները կարող են պատրաստել Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմին, ինչպես նաև ուսումնասիրել ուկրաինացի զինվորականների փորձը: «Մենք ունենք մեծ փորձ, որը կարող ենք փոխանակել, քանի որ մեր բանակներն այժմ մասնակցում են մարտերի»,- բացատրել է Սիրսկին:

Հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահի արտաքին քաղաքականության գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնել է Թուրքիայում Ուկրաինայի նախկին դեսպան Անդրեյ Սիբիգան: Նա կզբաղվի երկու երկրների «արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակով և ռազմավարական գործընկերության զարգացմամբ»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ շեշտել էր, որ անհրաժեշտ է խորացնել երկու երկրների ռազմական ու տնտեսական համագործակցությունը: Նա նաև հաստատել էր Ղրիմի՝ Ռուսաստանի տարածք չճանաչելը: «Մենք պաշտպանում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և նրա ինքնիշխանությունը»,- ասել էր Թուրքիայի ղեկավարը: