կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-27 12:22
Հասարակություն

Թե բա ջուր չկա, ասեմ ավելի, ո՛չ Հայրենիք կա, ո՛չ էլ Պետություն

Թե բա ջուր չկա, ասեմ ավելի, ո՛չ Հայրենիք կա, ո՛չ էլ Պետություն
Արթուր Թովմասյանը գրում է.
 
«Այսօր ո՛չ տրամաբանության, ո՛չ էլ ողջախոհության սահմաններում չի տեղավորվում այսօրվա դավաճան կապիտուլյանտ իշխանությունների՝ իրավիճակին ոչ համարժեք գործունեության շարժառիթները․․․ Նրանք գիտեն, որ հասարակության երեսուն տոկոսից ավելին դեռ իրենց վերահսկողության տակ է, ուրեմն ո՛չ մի սասանում, ո՛չ մի ոտնձգություն չի կարող լինել իրենց նկատմամբ։ Եվ այս փաստը, այլ խոսքով՝ անպատժելիության անհնարինությունը, բավական է նրանց համար․․․ Բայց այդ փաստն այսօր խոսում է այն մասին, որ մեր երկրի, մեր պետության և պետականության համար առաջին թշնամին հենց իրենք էն, որոնք կատարում են արտասահմանյան հետախուզական ծառայությունների կամքը․․․ Եթե մեր հասարակությունը, մեր երկրի քաղաքացիներն իսկապես ցանկանում են մի լավ բան անել ՀԱՅՐԵՆԻՔԻ համար, կամ համախմբվել հայրենիքի շուրջը, ինչպես 88-ին, պետք է հասարակությունը պատկերացնի, թե ինչ իրավիճակում է հայտնվել մեր պետությունը և Հայոց պետականությունը, և այդ ժամանակ իշխանությունները կզգան, որ կորցնում են ոտքի տակի հողը և «կփորձեն սիրաշահել» ժողովրդին, ո՛չ թե կզբաղվեն իզմերից միայն պոպուլիզմով․․․ Երբ այսօրվա իշխանությունը խոսում է ՀԱՅՐԵՆԻՔԻ, հասարակության բարեկեցությունից և լավագույն ապագայից, վստահ եղեք նրանք նկատի ունեն իրենց բարեկեցությունը, իրենց լավագույն ապագան, քանզի իշխանությունները գիտակցում են, որ ուշ թե շուտ այդ երեսուն տոկոսնել իրենցը չի լինելու:
 
Հ.Գ. Հասարակությունը դեռ չեն պատկերացնում, թե ինչ իրավիճակում է հայտնվել մեր Պետությունը և Հայոց պետականությունը, դա է մեր ողբերգությունը»: