Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գարեգին Նժդեհի մասին նոր ֆիլմի անոնսի վերջնամասում նկատել եմ սխալ մի արտահայտություն` «Հայրենիք ստեղծելով»:
Հարգելինե'րս, այդ արտահայտությունը իրենց կարող էին թույլ տալ անհայրենիք ու քոչվորական ծագումով էթնոսները, այնպիսիք, ինչպիսինը թուրքերն են կամ քրդերը, որոնք այլ ժողովուրդների և ազգերի, որոնց թվում նաև մեր` հայերի հայրենիքների վրա փորձում են կառուցել իրենց նստակյաց ապրելակերպը և վերջնականապես իրենց համար ձևավորեն Հայրենիք:
Իսկ ՀԱՅ ԱԶԳԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒՆԻ ԱՐԴԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱԶԱՐԱՄՅԱԿ, ԱՆԿԱԽ ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔԻՑ, ՈՐ ՆՐԱ ՈՐՈՇ ՀԱՏՎԱԾՆԵՐ ԴԱՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԲԵՄՆ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ !!!!
Նժդեհը Հայրենիք չէր ստեղծում, այլ «Հայրենի անկյունում»` Սյունիքում, թուրքա-ազերաբոլշևիկյան հավակնությունների դեմն առնելու նպատակով ստեղծեց Լեռնահայաստանի Հանրապետությունը: Կարծում եմ, որ ցանկության դեպքում կարող էիք տարբերակել «ՀԱՅՐԵՆԻՔ» և «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» հասկացությունները ...
Կարինը, Վանը, Խոյը, Գանձակը և Ախալքալաքն էլ են ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ երկրամասերից, բայց ներկա դրությամբ վարչաքաղաքական առումով ԻՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ մեջ չեն ...
Կարծում եմ, որ ավելի բացատրելու կարիք չկա. հասկացողը հասկացավ: Իսկ չհասկացողին հազար էլ ասես ...
Արթուր Եղիազարյան