Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սույն թվականի հունիսի 18-ին կայացել է ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի և ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնած «Վերելք» բիզնես ճամբարի ամփոփիչ մրցույթը և եզրափակիչ արարողությունը։
«Վերելք» բիզնես ճամբարի ամփոփիչ արարողության մեկնարկին ելույթի խոսքով հանդես են եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանն ու ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահագն Դադայանը։
Եզրափակիչ փուլ անցած լավագույն 13 թիմերը ժյուրիին են ներկայացրել իրենց բիզնես նախագծերը, որոնց մշակման համար շուրջ 4 ամիս մասնակիցները մասնակցել են տարաբնույթ դասընթացների։
Մասնակիցները ժյուրիի և հանդիսատեսի դատին են հանձնել սրճարանների, շրջիկ գրադարանի, հագուստի արտադրության, ջերմոցների, մոմերի արտադրության, օնլայն խաղերի, ազնվամորու աճեցման և մի շարք այլ նախագծեր։
Արդյունքում ժյուրիի կողմից ընտրվել և ֆինանսավորվել է 3 բիզնես նախագիծ, իսկ եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցներն արժանացել են 250 ԱՄՆ դոլար դրամաշնորհի և հավաստագրերի։
Վահե Մարտիրոսյանի «Մարտիրոսյան բերրի» ,
Սյուզաննա Մարգարյանի «Շուշվա նեկտար»
և Տիրուհի Գասպարյանի «Նրբաստեղծ» բիզնես նախագծերն արժանացել են 8,1 մլն դրամի ներդրման։
Որոշ նախագծերի համար ժյուրիի որոշմամբ տրվել է հավելյալ 2 ամիս ժամանակ, որպեսզի որոշ շտկումներից հետո այն կրկին ներկայացվի ժյուրիի դատին։
Հիշեցնենք, որ «Վերելք» բիզնես ճամբարին նախորդել է «Արցախի երիտասարդության կարողականությունների և հմտությունների զարգացում» ծրագիրը, որին մասնակցել են արցախցի 109 երիտասարդներ, որոնց համար շուրջ 40 դասախոսներ հանդես են եկել թեմատիկ դասախոսություններով։
Ծրագրի նպատակն էր Արցախի երիտասարդությանը զինել գործնական գիտելիքներով, տեխնիկական հմտություններով և ֆինանսական կապիտալով՝ իրենց բիզնես գործունեությունն Արցախում սկսելու համար: Ծրագիրը հովանավորվել է ACAA Artsakh Fund / Արցախ ֆոնդի կողմից։