Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրաքը և Լիբանանը ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի հետ մեկտեղ կարող են դառնալ սիրիական կարգավորման հարցով աստանյան գործընթացի մասնակիցներ: Այդ մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է РИА Новости-ն:
«Աստնայան գործընթացը շարունակվում է` որպես ՄԱԿ-ի հովանու ներքո ձևավորված ժնևյան գործընթացին լրացնող: Մենք չենք դիտարկում Աստանան որպես Ժնևի այլընտրանք, թեև ժնևյան գործընթացը տապալվել է… Ես արդեն ասել եմ, որ մենք կարող ենք ներառել մեր բանակցություններում նաև Իրաքը և Լիբանանը, քանի որ այդ երկրներն ընդհանուր սահմաններ ունեն Սիրիայի հետ և տարբեր տեսանկյուններից կապված են երկրի հետ»,- ասել է Էրդողանը լրագրողներին օդանավում Սոչիից վերադարձի ճանապարհին:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Սոչիում կայացել է ՌԴ, Թուրքիայի և Իրանի նախագահների` Սիրիայի հարցով հանդիպումը: