կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-10 08:19
Հասարակություն

«Չարչարանքը՝ մեզնից, հաջողությունն՝ Աստծուց»։ Հզոր Հայաստան լինելու՛ է. «Հայաստան» դաշինքի անդամ

«Չարչարանքը՝ մեզնից, հաջողությունն՝ Աստծուց»։ Հզոր Հայաստան լինելու՛ է. «Հայաստան» դաշինքի անդամ

«Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստան» դաշինքի «Կրելու՛ ենք» կարգախոսը, բացի այն, որ ունի հաղթելու իմաստ, նաև նշանակում է, որ գիտակցելով կրելու ենք այն ծանր բեռը, որն օրեր անց ժառանգելու ենք հեռացվող իշխանությունից։ Ժառանգություն, որն ավերակ ու կորուստ է, հետընթաց ապրած ու պառակտված հասարակություն, քայքայված տնտեսություն ու պետական կառավարման համակարգ, բազմամիլիարդ պետական արտաքին պարտքեր ու ներդրումների բացակայություն, ողնաշարը կոտրված զինված ուժեր և վտանգված անվտանգություն։ Ու այլ բազմաթիվ բեռ ու խնդիրներ։
 
Բայց ունենք հայրենազգացողություն, վճռական կամք, պետական մտածելակերպ, ազգային նկարագիր, սխալների գիտակցում, ապագայի գործնական իրատեսական վերականգնողական ու զարգացման տանող ծրագիր, հզոր ու անվտանգ Հայաստանի տեսլական, գործունյա ու գիտելիքահենք նվիրյալ թիմ։ Մենք դափնիներ չենք տենչում, մենք գործելու ենք այնպես, որ Հայաստանը դառնա այնպիսի երկիր, որտեղից մեր զավակները ոչ միայն չցանկանան արտագաղթել, այլ ընդհակառակը, որոնք դրսում են՝ ձգտեն վերադառնալ կամ հաստատվել Հայաստանում։ Որպես այս հզոր թիմի անդամ ու դաշինքի պատգամավորության թեկնածու՝ իմ ուժերի սահմանում, ամեն ինչ անելու եմ, որ մեր ծրագրերն ու նպատակադրումները կյանքի կոչվեն։
 
Մենք հաղթանակելու՛ ենք, մենք կրելու՛ ենք։
 
Ինչպես իմ երջանկահիշատակ ընկեր Արտակ Մովսիսյանն էր ասում՝ «Չարչարանքը՝ մեզնից, հաջողությունն՝ Աստծուց»։
 
Հզոր Հայաստան լինելու՛ է»։