կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-09 11:40
Քաղաքական

Տնտեսությունը փլուզված է մոտ 80%-ով․ այդ 20% ի վրա կարելի է կառուցել նոր տնտեսություն․ Վահե Հակոբյան

«Հայաստան» դաշինքն այսօր կանգնել է այս բարդ ճանապարհին, որպեսզի վերջ տա ստին ու կեղծիքին, զրպարտությանն ու դավաճանությանը»,- հունիսի 8-ին Գորիսում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Մի քանի կիլոմետր հեռավորության վրա այսօր կանգնած է թշնամու բանակը։ Երբ առաջին անգամ դրա մասին բարձրաձայնեցինք, այդ ուսապարկերը, մեկը մեկին հերթ չտալով, փորձեցին հերքել։ Հետո վաստակավոր չոբանները ասում էին, որ նրանք մոլորվել են, պարզվեց, որ չեն մոլորվել, և ադրբեջանական զինվորները մեր տարածքում են։ Այդ սուտը մինչ օրս շարունակվում է։ Այսօր քարոզարշավի երկրորդ օրն է, որը մենք սկսեցինք երկրի ամենահարավային կետից։ Սա պատահական չէր։ Սյունիքն առաջինը մերժեց այս ապիկարներին։ Մենք շատ աշխատանք ունենք անելու։ Երկիրը գրեթե զրոյից պետք է վերականգնվի։ Տնտեսությունը փլուզված է մոտ 80 տոկոսով։ Այդ 20 տոկոսի վրա կարելի է կառուցել նոր տնտեսություն»,- ասաց Վահե Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։