|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Համակարգը պետք է թվայնացվի ամբողջությամբ և նվազագույնի պետք է հասցվի հարկային տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ շփումը։ Իմ ժամանակ մենք մտցրել ենք պարզեցված հարկատեսակներ՝ միջին բիզնեսի հետ աշխատելու համար»,- Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում հունիսի 14-ին ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նա կարևոր համարեց հաստատագրված վճարների ինստիտուտը։ «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ փոքր, միջին տնտեսավարող սուբյեկտները լրացուցիչ ծախսեր չունենան, հնարավորին պետք է պարզեցնենք։ Եթե չես պարզեցնում, հարկային տեսուչին լծակներ ես տալիս այլ կարգի հարաբերություններ ունենալու տնտեսավարողների հետ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա անդրադարձավ նաև գյուղարտադրանքին։
Մանրամասն՝ տեսանյութում։