|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՊԵԿ-ի հայտարարությանը` ՀԴՄ սարքերի վերաբերյալ:
«Փոքր և միջին բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչները պատրաստ չեն 2019 թվականի հունվարի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրմանը, քանի որ
1. տարեվերջում տարիներ շարունակ նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրման ժամկետները հետաձգվել են,
2. նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրումը լրացուցիչ ծախս է անկախ նրանից այդ գումարը տարաժամկետ է վճարվում, թե միանվագ /160 000 ՀՀ դրամ/,
3. մեծ ցանկանության դեպքում էլ գործնականում հնարավոր չէ արագ ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ:
ՀՀ ՊԵԿ-ը պետք է հաշվի առնի առկա իրողությունները և նախկին գործելաոճը»,- գրել է նա:
Նշենք, որ ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել այն մասին, որ 2019թ հունվարի 1-ից պարտադիր կլինի նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառությունը: