Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մարդիկ, ովքեր վերադարձել են հայրենիք, այլ երկիր գնալու ցանկություն երբեք չունենան»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը․ «Այսօր ընկերուհի Շաղիկ Մարուխյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մամնի «Հայրենադարձների» հանձնախմբի պատասխանատու ընկերների մասնակցությամբ հանդիպում ունեցանք մի խումբ հայրենադարձների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկեցինք մեր հայրենակիցների խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։ Խնդիրները իսկապես շատ են, ու, ցավոք, հայկական պետությունը պահանջվող քայլերը չի ձեռնարկում, որ մեր հայրենակիցների կյանքը հայրենիքում ավելի դյուրին լինի։
Մենք առաջիկայում անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի հայրենադարձված անձանց խնդիրները կարգավորվեն օրենքի ուժով»: