կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-16 12:10
Տնտեսական

Պետական կառավարման համակարգի կազմաքանդմանը մնաց 4 օր. Թադևոս Ավետիսյան

Պետական կառավարման համակարգի կազմաքանդմանը մնաց 4 օր.  Թադևոս Ավետիսյան

Պետական կառավարման համակարգի կազմաքանդմանը մնաց 4 օր: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ-ական տնտեսագետ, Պետական կառավարման համակարգի կազմաքանդմանը մնաց 4 օր «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու, տնտեսագետ, իրավագետ Թադևոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախորդ երեք տարիներին պետական կառավարման առարկայական և հավաքական գնահատականն է․

սուտ ու կեղծիք, լկտի պոպուլիզմ և տոտալ անպատասխանատվություն,

անդառնալի ձախողումներ անվտանգության, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, առողջապահության, կրթության և հանրային կյանքի մնացած ոլորտներում,

մերկապարանոց մեղադրանքներ պետական կառավարման բեռն իրապես տանողներին՝ կրտսեր և միջին օղակի ծառայողներին,

անկառավարելի անորոշություն, պետական կառավարման ապիկարություն և եղած մասնագիտական ներուժի հետևողական մսխում,

անբարտավան ու մեծամիտ կեցվածք, հանրային քննարկումների բացակայություն, մասնագիտական տեսակետների նկատմաբ անտարբերություն,

ոլորտները տապալած պատասխաբատու բարձրաստիճան պաշտոնյաններին անաշխատ և ապօրինի պարգևատրումներ՝ ամսական պարբերականությամբ,

նորելուկ ղեկավարների կողմից անարդարության խորացում, վախի մթնոլորտի տարածում, «մարտնչող տգիտություն»,

հանրային ծառայողների արհեստական տարբերակումներ՝ «հների և նորերի», «սևի և սպիտակի», «շարիկ գլորողի և սուրճ խմողների», «քայլածի և չքայլածի», իրենց մարդակեր արժեքները կիսողների և ՉԿԻՍՈՂՆԵՐԻ։

Ինչպես 2018թ․-ին, այնպես հիմա՝ քաղաքական իշխանությունը հեծնածների ապազգային խմբակը նախընտրական ծրագրում վկայակոչում են բարեփոխումներ՝ թիրախավորելով 2030թ․-ը։

Հույսը միշտ կա։ Մնաց 4 օր։ Ընտրությունը շատ պարզ է։

Կոչ եմ անում հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող իմ բոլոր ընկերներին և գործընկերներին․

ընտրել ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ճանապարհը՝ «Հայաստան» դաշինքին։

Մենք ունենք պետական կառավարման իրական բարեփոխումների տեսանելի և հստակ նպատակ՝ կոնկրետ թիրախավորումներով․

պետության կառավարմանն ու հանրային ծառայությանը հաղորդելու ենք նոր որակ՝ հիմնված պետականության ընկալման բարձր մակարդակի, պատասխանատվության, պրոֆեսիոնալիզմի և արժանապատիվ վարձատրության վրա,

հանրային և մասնագիտական քննարկումների հիման վրա ձևավորելու ենք առավել արդյունավետ աշխատող կառավարության կառուցվածք և պետական կառավարման համակարգ, իրականացնելու ենք պետական կառավարման համակարգի աշխատակիցների շրջանում թվային կարողությունների զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված քաղաքականություն,

գործադիր իշխանությունը պետական և տեղական մակարդակով, լիարժեք հաշվետու ենք դարձնելու ժողովրդի ներկայացուցչական մարմիններին,

վերանայելու ենք երկքաղաքացիների՝ ՀՀ պետական կառավարման մեջ ներգրավելու սահմանափակումները, ներդնելու ենք  գործակցության նոր մեխանիզմներ,

ապակենտրոնացնելու ենք պետական կառավարումը, անվտանգ, համաչափ և կայուն զարգացման համատեքստում վերատեսության ենք ենթարկելու Հայաստանի վարչատարածքային բաժանումը և համայնքների խոշորացման ծրագրերը: