Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հերթական նախաձեռնությամբ ավելանում է մեր երկրի պետական պարտքը, այն էլ արտաքին պարտքի կոմպոնենտը։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Պետական պարտքը ավելանում է քիչ էլ չէ՝ 1 միլիոն դոլլարին համարժեք կամ 100 միլիոն դոլլար և 100 միլիոն եվրոյով։ Իրականում, եթե նայենք օբյեկտիվ, հնարավոր չէ այս կարճ ժամանակում բարձրաձայնել բոլոր խնդիրները, մանավանդ, որ ակնհայտ քաղաքական սուբեկտիվ կոնպոնենտը, որ մտնում է այստեղ, լիքը հարցեր մնում են ստվերում, բայց պետք է անել կարևոր մի քանի արձանագրում։ Ավելանում է պարտքը, և պետական պարտքը ավելանում է շատ բարձր տեմպերով այս իշխանության օրոք։ 2018թ․-ից մինչև հիմա 48 տոկոսից ավել ավելացել է պետական պարտքը։ Երկրների օրինակ եք ասում, քիչ երկրներ կգտնեք, որ տարեկան 10 տոկոսով պետական պարտք է ավելանում, բայց ասենք դրանից պատիկներ ավելի նվազ համախառն ներքին արդյունք կամ տնտեսական ներուժ է ավելանում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ աա վտանգավոր է, բայց նաև կառավարելի է, բայց չի կարելի պետական պարտքը նսեմացնել՝ դարձնել կատակի, մատների արանքով նայելու առարկա․
«Չի կարելի, որովհետև դա վերաբերվում է նաև մեր ապագա սերունդի զարգացմանը, չի կարելի օրինակ ինչպես քովիդն էինք ձեռք առնում 2020թ․ի սկզբին և մարդկանց մոտ ոչ ճիշտ վարքագիծ էինք ձևավորում, հետևանքները բոլորս շատ լավ հիշում ենք․ հետևանքներ տնտեսական կորուստով, մարդկային կյանքերի կորուստներով, և այլն։ Չի կարելի անկարևոր երևույթներին, քաղաքական դրդապատճառներով քամահրանքով մոտենալ։ Օրինակներ կարող ենք բերել, խոսքը սրա մասին է, եթե պարտք էս վերցնում, որ վերակառուցես կոնկրետ բնակարանը, բայց դու դա ծախսում ես առօրյա քո հոգսերը հոգալու համար, դրանք ամենևին տարբեր բաներ են։ Խոսքը սրա մասին է»,- ասաց պատգամավորը։