Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր մելքոնյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Վերջին տարիների ընթացքում ավելի ու ավելի հաճախ ենք լսում, որ Հայաստանի Հանրապետությունում կրթության մակարդակն ընդհանուր ցուցանիշներով նվազում է ։
Պատահական չեն մեր կրթական ոլորտի խնդիրները. Դրանք մեծաթիվ են և համակարգային։
Շատերի մոտ կարող է պարզ տպավորություն է ստեղծվել, որ ոլորտի բոլոր խնդիրները մի խումբ ոչ մասնագետ և անմիտ մարդկանց գործունեության արդյունք է։
Բայց ոչ․․․
Մեր հանրապետության կրթական համակարգում տիրող իրավիճակը հասկացող անհատների աշխատանքի արդյունք է։ Պարզապես նրանք իրենց առջեւ տարբեր նպատակներ են դրել։ Ոչ թե կրթության որակի բարեփոխում, ոչ թե ազգային կրթական համակարգի ձևավորում, ոչ թե երկրի քաղաքացիների համար ուսման մատչելիության բարձրացում, այլ մեր կրթական համակարգի վերջնական կազմալուծում և փլուզում։
Հայկական կրթական ոլորտը խարխլել ցանկացողների գործողությունները տեղավորվում են հստակ ու ծրագրավորած համակարգի մեջ։
Ոլորտի «բարեփոխումների» անվան տակ տեղի է ունենում մեր ժողովրդին մոլորեցնելու և խելազրկելու գործընթաց, որը ուներ բանիմաց ու բազմակողմանի զարգացած քաղաքացիներ կրթելու և դաստիարակելու լավագույն համակարգը։
Իսկ հետո սկսվեցին իբր կրթական բարեփոխումները՝ ոտնձգություններ ազգային ավանդույթների, մշակույթի և ընտանեկան արժեքների, եկեղեցու, կնոջ և տղամարդու, ծնող և զավակի ավանդական հարաբերությունների նկատմամբ։
Ու այս ամենը շարունակվում է հստակ ծրագրով…
Այսօր էլ մեր հանրապետության կրթական համակարգում հակասական գործընթացներ են ընթանում. Մի կողմից, ինչ-որ ծրագրերի շրջանակներում դպրոցները համալրվում են համակարգչային և այլ տեխնիկայով, իսկ ահա մնացած բոլոր առումներով համընդհանուր գործընթացները տանում են դպրոցի կազմաքանդմանը։ Այս գործընթացները շատ բացասական են ու քայքայիչ, և գործող իշխանությունն այժմ ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը վերջնականապես խորտակելու համար։ Ավելին, ինչ էլ ձեռնարկի գործող իշխանությունը, ինչ բարեփոխումներ էլ սկսի իրականացնել, արդյունքն այն է, որ ամեն ինչ քանդվում է։ Քանդվում են մեր անվտանգային, սոցիալական, տնտեսական, մշակութային, հոգևոր ոլորտները․․․․
Տեղի ունեցող գործընթացներից անմասն չմնացին նաև մեր դպրոցները։
Բայց դպրոցն աշխարհի ամենապահպանողական, սոցիալական հաստատությունն է, քանի որ մարդիկ բոլոր ժամանակներում ձգտել են կրթության բովանդակության մեջ ներառել այն ամենը, ինչ ազգային է, վստահելի և ապացուցված։ Այստեղից էլ լավագույն իմաստով, կրթական համակարգի պահպանողականությունը։ Սա նրա առավելությունն է, և առայժմ նա դիմադրում է որքան կարող է:
Բայց ի վերջո այն ևս կարող է փլուզվել։
Հայաստանի կրթական համակարգն այս ամենից զերծ պահելու համար մեզ անհրաժետ է կառուցել մատաղ սերնդի կրթության և դաստիարակության ինքնուրույն, ազգային և հոգևոր արժեքների վրա հիմնված համակարգ»։